Իրանը կականապատի Պարսից ծոցի բոլոր ծովային ուղիները, եթե ԱՄՆ-ն Իրանի ափին կամ կղզիներում ցամաքային գործողություն սկսի։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Պաշտպանության խորհուրդը։
«Թշնամու կողմից Իրանի ափեր կամ կղզիներ ներխուժելու ցանկացած փորձ կհանգեցնի Պարսից ծոցի և ափի երկայնքով գտնվող բոլոր ծովային ուղիների և հաղորդակցության գծերի ականապատմանը տարբեր տեսակի ծովային ականներով, այդ թվում՝ լողացող ականներով, որոնք կարող են տեղադրվել ափից», – մեջբերում է Fars լրատվական գործակալությունը հայտարարությունից մի հատված։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ցանկացած երկիր կարող է անցնել Հորմուզի նեղուցով՝ Թեհրանի հետ համաձայնեցված։
«Ոչ թշնամաբար տրամադրված երկրների համար Հորմուզի նեղուցով անցնելու միակ ճանապարհը Իրանի հետ համաձայնեցվածությունն է», – շարունակվում է հայտարարությունը։

Բաց մի թողեք
Նոր պատերազմ հանուն իշխանության մնալու՞․ ինչու են դժգոհ Նեթանյահուից
Հոլանդական վերահսկող մարմինը Uber-ին տուգանել է 825 միլիոն եվրոյով՝ հաշիվների ապաակտիվացման համար
Շվեդիայում մի տղամարդ թրով հարձակվել է դպրոցի վրա. տուժածներ կան