«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է․
«Կես տարի է, մեզ հետ չէ մեր լավագույն ընկերը՝ Վալոդյա Գրիգորյանը։
Եվ այս կես տարվա ընթացքում իրավապահ համակարգը, որպես իշխանության կամակատար, պարտակում է սպանության ամբողջական բացահայտումը։
Ակնհայտ է, որ Վալոդյայի սպանության գործում կան պատվիրատուներ, աջակիցներ, տեղեկացվածներ։
Այլևս ակնհայտ է, որ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու, և իշխանափոխության համար մեր պայքարը նաև մեր ընկերոջ սպանության բացահայտման համար է։
Արդարությունը վերականգնվելու է, և բոլոր մեղավորները կրելու են արժանի պատիժ»։

Բաց մի թողեք
Վերջին 8 տարվա ընթացքում չի եղել ու չկա իրական քաղաքական կամք ունենալու անկախ ու անվախ դատարաններ․ Արամ Վարդևանյան․ Տեսանյութ
Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները․ Ամստերդամ
Պայքարը բնավ չի ավարտվել, ամեն ինչ առջևում է. Ավետիք Չալաբյան. Լուսանկար