Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 12:30-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ավտովթար-հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ինքն իր թշնամին է դարձել․ Քոչարյան
Հրապարակվել է քարտեզ, որտեղ նշված են ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուները. Քարտեզներ
Երկրաշարժ՝ Հայաստանի տարածքում