Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի գիշերային և ցերեկային զանգվածային դրոնային հարձակումը վկայում է այն մասին, որ Մոսկվան չի պատրաստվում ավարտել պատերազմը։
«Այս հարձակման մասշտաբը շատ հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանը չունի իրականում այս պատերազմը ավարտելու որևէ մտադրություն։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը նաև օգնում է իրանական ռեժիմին հարվածներ հասցնել ամբողջ տարածաշրջանում, ապա եզրակացությունը բավականին ակնհայտ է. առանց լրացուցիչ և ուժեղ ճնշման Ռուսաստանի վրա, առանց նրանց համար զգալի կորուստների՝ Մոսկվայում չի առաջանա պատերազմից հեռանալու, խաղաղությանը վերադառնալու որևէ ցանկություն»,- ասել է Զելենսկին։
Երեքշաբթի ցերեկը Ռուսաստանը կամիկաձե տիպի անօդաչու սարքերով զանգվածաբար հարձակվել է գրեթե ողջ Ուկրաինայի տարածքի վրա։ Լվովում վիրավորվել է ավելի քան 20 մարդ, «Շահեդ»-ը խոցել է XVI դարի բերնարդինյան վանքը։ Սովորաբար նման հարձակումները տեղի են ունենում գիշերով, և ուկրաինացի փորձագետները ենթադրում են, որ խոսքը ռուսական բանակի նոր մարտավարության մասին է։

Բաց մի թողեք
Կալլասը, ֆոն դեր Լեյենը և ԵՄ հետախուզության շուրջ մրցակցությունը
ԵՄ հետախուզական կենտրոնը ավելի մեծ դեր է ցանկանում ունենալ անվտանգության բարեփոխումների գործում
Հանձնակատարների մեքենաները պետք է լիցքավորվեն Ստրասբուրգ կատարած ուղևորությունների ժամանակ