Ընդդիմությունը մտադիր է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում վերջերս իրականացված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խոսքը մասնավորապես այն փոփոխության մասին է, համաձայն որի՝ արգելվում է բուհերի մասնաճյուղեր բացել մարզերում, այդպիսով սահմանափակվում է քաղաքացիների` կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը։
Նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն է, որին կմիանան այլ` ոչ իշխանական պատգամավորներ:
Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար 27 պատգամավորի ստորագրություն է պետք։

Բաց մի թողեք
Դու Նիկոլն ես, հայ ժողովուրդը չես
Հանրային ռադիոն դադարել է լինել ժողովրդի ձայնը
Բժիշկներից հետ են գանձում հունվարից ստացած աշխատավարձերը