Իրանում 30 մարդ է ձերբակալվել՝ Իսրայել-ին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքով։
Ձերբակալությունների մասին հայտնել է երկրի հետախուզության նախարարությունը՝ նշելով, որ գործողությունն իրականացվել է մի շարք շրջաններում անցկացված օպերատիվ միջոցառումների արդյունքում։
Իրավապահների փոխանցմամբ՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել են Starlink արբանյակային կապի սարքեր, ինչպես նաև հրազեն և սառը զենք։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կասկածյալները ենթադրաբար համագործակցել են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ և ներգրավված են եղել տեղեկատվության փոխանցման մեջ։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս-ը հայտնել էր ևս 178 մարդու ձերբակալության մասին՝ իսրայելական հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու կասկածանքով։


Բաց մի թողեք
Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն
Սերբիայի նախկին նախագահը հայտարարել է, որ մահվան սպառնալիքներ է ստացել
Եվրահանձնաժողովը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ