Մարտի 23-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայողը` Վարդան Ավետիսյանը, արձակուրդում էր գտնվում:
Վարդանը, ում ընտանիքի անդամները մի քանի տարի առաջ են տեղափոխվել Մասիս քաղաք, Աբովյան էր եկել ընկերներին տեսնելու համար։
Վարդանի հետ մեքենայի մեջ եղել են իր ընկերները, ովքեր տեղափոխվել են Աբովյան ԲԿ։ Վարդանի ստացված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել, ԲԿ տեղափոխվելուց մեկ ժամ անց նա մահացել է։ Ընկերներն էլ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։
Վարդանին երեկ հողին են հանձնել Մասիսի գերեզմանատանը։


Բաց մի թողեք
Եվրատեսիլը փոխել է հյուրընկալող երկիր ընտրելու կանոնները
Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. Լուսանկարներ