ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր դաշնակիցներին ասել է, որ ցանկանում է խուսափել Իրանում երկարատև պատերազմից և հույս ունի ավարտել հակամարտությունը առաջիկա շաբաթներին։
Վերջին օրերին Թրամփը անձնական զրույցներում խորհրդականներին ասել է, որ կարծում է՝ հակամարտությունը գտնվում է իր վերջնական փուլում։ Նա կոչ է արել նրանց հետևել իր հրապարակավ հայտարարած 4-6 շաբաթվա ժամանակացույցին։
Թրամփը նաև խուսափել է «պատերազմ» բառն օգտագործելուց և Իրանի դեմ գործողություններն անվանել է «ռազմական գործողություն»:


Բաց մի թողեք
Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն
Սերբիայի նախկին նախագահը հայտարարել է, որ մահվան սպառնալիքներ է ստացել
Եվրահանձնաժողովը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ