Իրանը խիստ հակահարված կտան, եթե ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը չի իրականացնում կանխարգելիչ հարձակումներ, բայց մենք խիստ հակահարված կտանք, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն»,- սոցցանցի իր էջում գրել է Իրանի նախագահը։
Մասուդ Փեզեշքիանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ, որպեսզի իրենց տարածքներից հարձակումներ գործեն Իրանի ուղղությամբ. «Տարածաշրջանի երկրներին․ եթե դուք ցանկանում եք զարգացում և անվտանգություն, մի՛ թողեք, որ մեր թշնամիները պատերազմը վարեն ձեր հողերից»։

Բաց մի թողեք
Ի՞նչ է առաջարկվում ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթով
Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը կասեցվել է սեռական ոտնձգությունների մեղադրանքների վերաբերյալ վարույթի ընթացքում
ԵՄ ինը երկրներ ապստամբում են ԵՄ-ի կողմից կորպորատիվ մեքենաների և միկրոավտոբուսների համար նախատեսված կանաչ նպատակների դեմ