Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 54-ամյա Լյովա Հ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է ծառին և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվում է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Ադրբեջանի տարածքն օգտագործվե՞լ է Իրանի դեմ հարձակման համար, թե՞ ոչ
ՄԻՊ-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը․ տեսակցել են նրան
Մոսկվան Զեկլենսկու ու Ադրբեջանի՝ իմա մատի ու մատանու, արանքում