Կառավարությունը ապրիլի 2-ի նիստում որոշում է ընդունել ֆինանսական պարգև տրամադրել Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականին՝ Եվրոպայի առաջնությունում գրանցած պատմական հաջողության համար։ Ըստ որոշման՝ թիմը կստանա 141 միլիոն դրամ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի հավաքականը 2026 թվականի հունվարին կայացած ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում հանդես է եկել հաջող ելույթով՝ խմբում զբաղեցնելով առաջին տեղը և ապահովելով դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Դա համարվում է աննախադեպ արդյունք, քանի որ Հայաստանի ֆուտզալի հավաքականը առաջին անգամ է թիմային մարզաձևերում հայտնվել Եվրոպայի ուժեղագույն ութ թիմերի շարքում։
Կառավարությունը ընդգծել է նաև, որ մրցաշարի ընթացքում հավաքականը գրանցել է յոթ հաղթանակ, ինչը դիտարկվում է որպես բացառիկ նվաճում։ Այդ արդյունքների հիման վրա որոշվել է պարգևատրել ոչ միայն մարզիկներին, այլ նաև մարզչական շտաբին, բժիշկներին և վարչական անձնակազմին՝ որպես թիմային աշխատանքի գնահատում։

Բաց մի թողեք
Մեծ ճանապարհի սկիզբը․ Ալբերտ Ղարիբյանի առաջին Junior Grand Prix-ը․ Տեսանյութ
Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա․ Գագիկ Ծառուկյան
Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»