Ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 21։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 128,5 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Նարսես Մ․-ն կորցրել է ինքնագացողությունը և իր վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով բախվել կամրջի բետոնե արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վարորդի մահը։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Աբրահամյանը և Ալբերտ Ղազարյանը։
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժածին՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։


Բաց մի թողեք
Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին
Ո՞վ կդատի Վեհափառին. հայտնի է դատավորի անունը
ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիր