ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել ապրիլի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ իր հայտարարության համար:
«Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժևորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, որոնք ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։
Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։
Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է Քոչարյանը:

Բաց մի թողեք
38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր. Լուսանկար
Փլուզում խանութ-սրահում, տրակտորն ընկել է նկուղ. տուժել է երկու քաղաքացի. Լուսանկար
«Միասնության թեւեր» կուսակցության ընտրական ցուցակը