Ապրիլի 8-ին, ժամը 16:13-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շենքերից մեկի մոտակայքում «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բնակարաններից մեկի պատշգաբի երկաթբետոնե հենասյուներին, վնասել հարակից տան հենապատը և հայտնվել հարևան տան բակում։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել բեռնատարի խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։


Բաց մի թողեք
Չենք ճանաչում ընտրությունների արդյունքները. ԱԺԲ
Որ ուժերն են դիմել վերահաշվարկի համար․ ժամկետն ավարտվեց, մինչև երբ կտևի հաշվարկը
Կարապետյանն ասել է՝ ինչին են սպասում