27/10/2026

EU – Armenia

Փաշինյանը որոշել է անգլերենի գիտելիքները բարելավել

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան եղել է Ամերիկյան համալսարանում։ Բայց այցելել է ոչ թե դասախոսություն կարդալու կամ հանդիպման, այլ որոշել է բարելավել անգլերենի գիտելիքները։

Մեզ պատմեցին, որ Փաշինյանը որոշել է հաճախել Ամերիկյան համալսարան՝ անգլերենի C1 մակարդակ յուրացնելու համար։ Դասընթացը տեւելու է 6 շաբաթ, շաբաթը 3 օր հաճախականությամբ։

Մեզ ասացին, որ համալսարանում այսօր «արտակարգ դրություն է»՝ ամենուրեք Փաշինյանի թիկնապահներն են ու անվտանգության աշխատողներ։