Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվել է, թե ինչ ընթացակարգով է նախատեսվում պատգամավորներին հեռացնել խորհրդարանի նիստերի դահլիճից։
Ղազարյանը հիշեցրել է, որ նախորդ նիստի ընթացքում Ռուբինյանը հայտարարել էր իրեն՝ սկզբում մեկ օրով, ապա յոթ օրով, իսկ հետագայում ավելի երկար ժամկետով ԱԺ դահլիճից հեռացնելու հնարավորության մասին։
Պատգամավորը պահանջել է հստակեցնել, թե ինչ մեխանիզմով է իրականացվելու այդ գործընթացը և ինչ հիմքով կարող է ինքը կամ մեկ այլ պատգամավոր հեռացվել խորհրդարանից։
«Նախորդ անգամ հայտարարեցիք, որ դուրս կշպրտեք ԱԺ դահլիճից: Մեխանիզմը կբացատրե՞ք, ո՞նց եք պատրաստվում ինձ ու որևէ այլ պատգամավորի առհասարակ դուրս շպրտել ԱԺ-ից»,- հարցրել է Էդգար Ղազարյանը։
Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ պատգամավորներին ԱԺ նիստերի դահլիճից հեռացնելու կարգը սահմանված է խորհրդարանի կանոնակարգով։
ԱԺ նիստի սկզբում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարց է ուղղել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, թե ինչ կետով են պատրաստվում իրեն դուրս շպրտել ԱԺ նիստերի դահլիճից, ինչպես ավելի վաղ հայտարարվել է:
«Պատգամավորներին դուրս կհրավիրեմ, իսկ Էդգար Ղազարյանին դուրս կշպրտեմ՝ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն»,- պատասխանել է Ռուբինյանը:
«Ցավալի է, իհարկե, որ Ազգային ժողովի նախագահը նման վերաբերմունք ունի իր կարգավիճակին և պատգամավորների գործունեության նկատմամբ:
ԱԺ կանոնակարգում Էդգար Ղազարյան եզրույթ առհասարակ նշված չէ, և Էդգար Ղազարյանի պաշտոնավարման հետ կապված հարաբերությունները կարգավորված չեն: Հարաբերությունները վերաբերում են բոլոր պատգամավորներին, իսկ ԱԺ նախագահին ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում միակ ԱԺ նախագահը, որը պաշտոնավարել է ողջ գումարման ընթացքում, եղել է Ալեն Սիմոնյանը»,- հայտարարել է Ղազարյանը:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդհատել է Էդգար Ղազարյանի խոսքը՝ ասելով.
«Պարո՛ն Ղազարյան, ներողություն, բայց խնդրում եմ մնալ օրակարգի շրջանակում, մենք ունենք հայտարարությունների ժամ, եթե ազատ խոսքի կարիք ունեք, կարող եք օգտվել դրանից, հիմա խոսեք օրակարգի մասին կամ ավարտեք ձեր ելույթը»:
Ղազարյանը շարունակել է ելույթը, որից հետո Ռուբինյանն անջատել է նրա խոսափողը, ապա հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հորդորեն Ղազարյանին զբաղեցնել իր տեղը:


Բաց մի թողեք
Նարեկ Կարապետյանը կոչ է անում ստեղծել գյուղատնտեսության նախարարություն
Կվերցնե՞ն կառավարումը «Վեոլիա ջրից»
Գեղամ Մանուկյանի նկատմամբ վարույթը հարուցվել է Մարիա Կարապետյանի քվեարկությամբ