Ապրիլի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Աղին բնակավայրի տարածքում բախվել են BMW և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով 6 զոհ կա, երկուսը՝ երեխաներ։
Ջրառատի վարչական ղեկավար Հովհաննես Խաչատրյանն ասաց՝ զոհերից 5-ը Ջրառատից է։
Մեր տեղեկություններով՝ ավտովթարի հետևանքով մահացածները նույն ընտանիքի անդամներ են՝ վարորդը, մայրը, կինը և երկու երեխաները։
Սարակապի վարչական ղեկավար Կարեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց՝ զոհերից մեկն իրենց գյուղից է։ Մահացել է 60-ամյա Լիա Առաքելյանը։
Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձինք առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան: Մեկ չափահաս տեղափոխվել է ուղղաթիռով։
Բժշկական կենտրոնի լրատվության բաժնից հայտնեցին, որ միայն մեկ չափահաս տուժած է բուժումը շարունակում Գյումրիում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Աղին բնակավայրի մոտ 6 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Քո տարիքին եմ եղել, հետո նոր` էս, ինձ բան մի սովորացրու. Գյումրեցի պապիկը` Փաշինյանին. Լուսանկար
Ճակատագրական հայտարարություն` Ուժեղ Հայաստանի ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստում․ Տեսանյութ
Ռուսական հետախուզությունից արտահոսած փաստաթղթեր՝ ՀՀ-ում իշխանափոխության մասին