Ապրիլի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Խաչիկ Հ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Արամ Բ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Արամ Բ․-ն և «Nissan Rogue»-ի 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» և «Հրազդան» բժշկական կենտրոններ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր. Լուսանկար
Փլուզում խանութ-սրահում, տրակտորն ընկել է նկուղ. տուժել է երկու քաղաքացի. Լուսանկար
«Միասնության թեւեր» կուսակցության ընտրական ցուցակը