Ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու և Զաքարիա Քանաքեռցի փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Note» մակնիշի, «ՎԱԶ 2101» մակնիշի և «Mazda 6» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կոտրել է բազալտե եզրաքարը և հայտնվել անվտանգության կղզյակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։


Բաց մի թողեք
«Բոլորին դեմ եմ»-ը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին տասնյակը. Լուսանկար
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով
Ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում. Արեգա Հովսեփյանը՝ Մարիա Կարապետյանին