21/05/2026

EU – Armenia

Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ

Մեկ անգամ ևս. ԱԳՆ կայքէջում ՀՀ-Հունգարիա հարաբերությունների սառեցման պատճառի վերաբերյալ որևէ տեղեկատվություն 2019թ. դրությամբ չի եղել, հետևաբար և չէր էլ կարող հետագայում խմբագրվել և հեռացվել:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՆ մամուլի քարտուղարը, որում ասվում է․

«Հակառակ պնդումն անող անձը լրագրողական անդրադարձի շրջանակներում ԱԳՆ պարզաբանումից հետո ասել է, որ ինքը չէր էլ գրել, թե ԱԳՆ կայքում խմբագրում է արվել, այլ միայն ակնարկել էր։

Ինչպես երևում է կցված՝ ապրիլի 16-ի ժ. 19.05/6 դրությամբ արված, լուսանկարներից, ձևակերպումը շատ ուղիղ է եղել, և այն ակնարկ անվանելը շատ դժվար է: Ավելին` հեղինակն անգամ իր պնդած «խմբագրման» հնարավոր պատճառներ է նշում` արևելյան հարևանի պարտադրանք կամ պատմությունը սրբագրելու քաղաքականություն` ակնհայտորեն հատելով կոռեկտության սահմանները։

Ինչևէ, կրկնենք մե՛ր ակնարկը. «Գրառման հեղինակը, հուսանք, ոչ միայն զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, այլև հանրային գրառմամբ կհերքի իր իսկ ստեղծագործած թյուրիմացությունը»:
Ինչ վերաբերում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման և վերականգնման գործընթացներին, հանրությունը դրանց պատճառների և հանգամանքների մասին պատշաճ տեղեկացված է»:

671816464_1561231019342011_2569717251031127417_n.jpg (161 KB)

671771894_1561231022675344_8661920968757696713_n.jpg (195 KB)