Որ կողմ շարժվում ես` մայրաքաղաքը մաքրող, ծառ տնկող, մայթերն ու փողոցները նորոգող մարդիկ են: Պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում անվճար բուժվող քաղաքացիների հերթեր են:
Հրապարակ թերթը գրել է․ Պետական հիմնարկների հետ գործ ունեցող քաղաքացիներն ասում են` այն հարցերը, որոնց լուծման համար առաջ ամիսներ էին պահանջվում, հիմա օրերի ընթացքում են լուծվում: Հոսանքի ու ջրի անջատումներն են նվազել:
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ամբողջ օրը հասարակ մարդկանց հետ են շփվում, գյուղեր են գնում: Հարգալից խոսում են տատիկ-պապիկների հետ: Եթե մի սխալ բան են ասում, անմիջապես ներողություն են խնդրում:
Տիգրան Ավինյանը ծառատունկ է անում, Սուրեն Պապիկյանը սրտիկներ է ցույց տալիս, ՔՊ-ականներն ամեն օր լայվեր են անում, ներկայացնում են կառավարության որոշումները: Մանկապարտեզներ ու դպրոցներ են այցելում, կոնֆերանսներ են անում, դրսից հյուրեր են ընդունում:
Ո՞ր մեկը թվարկեմ: Օրհնվեն ընտրություն հորինողի անցավորները` ե՞րբ էինք մենք այսքան հասարակ, ջանասեր իշխանություններ տեսել: Ափսոս, որ հաճախ չեն, եւ սա շատ կարճ է տեւելու` մի 30 օր: Հունիսի 6-ին այս ամենը` քըրթ կավարտվի: Եվ նման ջանասեր աշխատանք մեկ էլ կտեսնենք 2031 թվականին:
Իսկ թե ինչե՜ր կտեսնենք առաջիկա 5 տարին, եթե այս իշխանությունը կարողանա քվե կորզել նախընտրական քարոզչության զոհ դարձած հանրությունից, մարդ անգամ վախենում է պատկերացնել:
Այս ասֆալտի ամեն սանտիմետրը, յուրաքանչյուր վիրահատությունն ու անվճար տրամադրված դեղը ընտրողի քթից են բերելու: Ոչ միայն այդ ամենը դադարեցվելու է եւ մոռացվելու, այլեւ մեր թշնամու առաջ այնպիսի զիջումների են գնալու սրանք, այնպես են ոչնչացնելու հայի արժանապատվությունն ու ինքնությունը, որ 5 տարի անց մեր ազգից ու պետությունից հուշ մնա:

Բաց մի թողեք
Նախընտրական փազլը հավաքվել է․ ինչ սպասելիքներ կան հունիսի 7-ից
Որպեսզի համախմբվածության գաղափարը չփչանա, միանում եմ ԱԺ ընտրություններին
Բացառում եմ, որ Սմբատ Լպուտյանը որեւէ կեղծիք կատարած լինի