Թեհրանը պատրաստ է բանակցությունների, բայց միայն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները վերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Այս մասին, ըստ իրանական լրատվամիջոցների, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի հրադադարի խախտումը, նախքան բանակցությունների նոր փուլի մեկնարկը։ Հենց որ (Հորմուզի նեղուցի – խմբ.) շրջափակումը վերացվի, հաջորդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում», – ասել է նա։
Իրավանին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի։ «Մենք չենք սկսել ռազմական ագրեսիա։ Եթե նրանք քաղաքական լուծում են փնտրում, մենք պատրաստ ենք։ Եթե նրանք պատերազմ են ուզում, Իրանը պատրաստ է նաև դրան», – ընդգծել է նա։
Ավելի վաղ Պակիստանի վարչապետը հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան հերթական բանակցությունները նախանշված են այսօր՝ Իսլամաբադում, սակայն դրանք չեն կայացել Թեհրանի մերժման պատճառով։ Իրանը պնդում է՝ ԱՄՆ-ն ժամանակ է ձգում և բանակցելու իրական մտադրություն չունի։ Միաժամանակ, ըստ ԶԼՄ-ների, Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «կանաչ լույս էր վառել» և համաձայնել, որ ԻԻՀ պատվիրակությունը բանակցությունների համար մեկնի Իսլամաբադ։
Հիշեցնենք՝ Թրամփը հրամայել է երկարաձգել հրադադարը, որը ևս մերժել են Թեհրանում։

Բաց մի թողեք
Առաջին անգամ հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ
Ստամբուլի բանտարկված քաղաքապետ. Մի՛ վարվեք Թուրքիայի հետ ինչպես Ռուսաստանի և Չինաստանի