Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին պատասխանել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար, կրեմլյան քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի կողմից իր հասցեին ուղղված վիրավորական մեկնաբանություններին:
Այս մասին հայտնել է Ansa պորտալը՝ հղում անելով նրա սոցիալական ցանցերի էջերին։
Ինչպես նշվում է հոդվածում, Մելոնին իր պատասխանը հասցեագրել է ռուս լրագրողի հնչեցրած վիրավորանքներին, սակայն առանց նրա անունը նշելու։
«Իր բնույթով ռեժիմի եռանդուն քարոզիչը անկարող է դասեր տալ ո՛չ հետևողականության, ո՛չ էլ ազատության մեջ: Բայց այս ծաղրանկարները, իհարկե, մեզ չեն ստիպի փոխել ուղղությունը», – գրել է Մելոնին։
Նրա խոսքով՝ կա միայն մեկ ուղեցույց, և դա Իտալիայի շահերն են: Նա վստահեցրել է, որ «կհետևի դրան հպարտությամբ՝ չնայած աշխարհի քարոզիչների մեծ դժգոհությանը»։
Հիշեցնենք, ավելի վաղ Հռոմում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովը կանչվել էր Իտալիայի արտաքին գործերի նախարարություն՝ Սոլովյովի կողմից Իտալիայի վարչապետի մասին արված մեկնաբանությունների պատճառով։
Սկանդալը բռնկվեց այն բանից հետո, երբ ռուս լրագրողը Սոլովյով Live ալիքի հաղորդման ժամանակ իտալերեն և ռուսերեն լեզուներով վիրավորական արտահայտություններ արեց Մելոնիի մասին։ Մասնավորապես, նա Մելոնիին իտալերեներով անվանեց «պոռնիկ» և «ֆաշիստ արարած»՝ մեղադրելով նրան Թրամփին դավաճանելու մեջ։


Բաց մի թողեք
Հզոր հարվածներ Մոսկվային և ոչ միայն․ սարսափելի վիճակ է
Հնարավո՞ր է, որ «նոր աշխարհակարգը սահմանվի Թրամփ – Սի Ծինփին համաձայնությամբ
Պենտագոնը հայտարարում է, որ ԱՄՆ-ն մինչ օրս Իրանի պատերազմի վրա ծախսել է 29 միլիարդ դոլար՝ զենքի պաշարների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին