Իրանա-ամերիկացի գիտնական, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, քաղաքական վերլուծաբան և մեկնաբան Մոհամմադ Մարանդին Պարսից ծոցի երկրներից անհապաղ տարհանման կոչ է արել։
Սոցցանցերում իր գրառման մեջ Մարանդին նշել է, որ «բոլորը պետք է անհապաղ լքեն ԱՄԷ-ն, Կատարը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և Քուվեյթը»։
Ավելին, նա զգուշացնում է, որ «Պարսից ծոցի բոլոր նավերի նավաստիները նույնպես պետք է պատրաստվեն տարհանմանը։ Սա հատկապես ակտուալ է Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավերի համար, որոնք առաջինը կոչնչացվեն։ Ժամանակը սպառվում է»։
Մոհամմադ Մարանդին հաճախ է ներկայանում միջազգային լրատվամիջոցներում (BBC, CNN, Al Jazeera և այլն) որպես Իրանի և Մերձավոր Արևելքի քաղաքական մեկնաբան։

Բաց մի թողեք
Լեհաստանում առնվազն 20 մարդ է վիրավորվել ուղևորատար գնացքի վթարի հետևանքով. Լուսանկար
Մերցը չեղարկել է Թրամփի հետ հեռախոսազրույցը գրառման պատճառով
Սանդուն դատապարտել է ՌԴ-ի մահացու հարվածը մոլդովա-ուկրաինական սահմանին