Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ երեկ պատասխանելով լրագրողների հարցերին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, խմբագրել է իր նախկին հայտարարությունը:
Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք, նա շաբաթներ առաջ` համագումարի օրը ասել էր, թե չի պատրաստվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձայն տալ: Եվ դա հասկացվել էր, որ Ծառուկյանը Քոչարյանին ձայն չի տալու անգամ այն պարագայում, եթե իր ձայնից կախված լինի իշխանափոխության հարցը։
Երեկ նա բառացիորեն ասել է, որ պատրաստ է ձայնը տալ ամենաշատ քվե ստացած ուժին։
«Ես ասել եմ, Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել՝ ով առաջինը կլինի, շատ ձայն կտանի, նա էլ կորոշի»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը՝ պատասխանելով հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ որեւէ պարագայում Ռոբերտ Քոչարյանին վարչապետ չի ընտրի ԲՀԿ-ն։

Բաց մի թողեք
Ընտրողների շուրջ 30-40 տոկոսը դեռեւս չգիտի, թե ում է ընտրելու
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ինստագրամից մոռացել են ջնջել․ Լուսանկար
Այս քաղաքական ուժը ձախողել է իր տված խոստումների գրեթե 90 տոկոսը