Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզաեին նախազգուշացում է հղել Միացյալ Նահանգներին և Իսրայելին։
Ըստ Ռեզաեիի՝ որոշ ուժեր կարծում են, որ օգտվելով երկօրյա շուկայի փակումից՝ կարող են արագ և ավերիչ հարձակում սկսել Իրանի վրա և ստիպել Թեհրանին կապիտուլյացիայի ենթարկվել։
«Սա Նեթանյահուի մեջ Թրամփի կողմից ներդրված պատրանք է։ Իրանի վրա հարձակվելու դեպքում, մենք ամբողջ տարածաշրջանը և դրա ենթակառուցվածքները կվերադարձնենք քարե դար։ Ձեր շահերից է բխում չձեռնարկել անխոհեմ քայլեր»,- իրանցի պատգամավորը գրել է X հարթակում։

Բաց մի թողեք
Օրբանին մեղադրում են «պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն» գործադրելու մեջ
Իսրայելը ևս մեկ առանցքային հրամանատարի է վերացրել
Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես