Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստայանյանը, ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ շահարկումների՝ տեղեկացնում է, որ ապրիլի 16֊ին կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով։
Նշվում է, որ սահմանված ընթացակարգի համաձայն՝ դեպքերի մասին իրավապահ մարմինները տեղեկացվել են։
«Գործընկեր լրատվամիջոցներին կոչ եմ անում զերծ մնալ դեպքի վերաբերյալ շահարկումներից, իսկ հարցերի դեպքում դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում ժամերի տարբերությամբ 2 մահվան դեպք էր գրանցվել:

Բաց մի թողեք
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին
Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի
Ռուսաստանը փակո՞ւմ է դռները միգրանտների առաջ․ 200 հազար օտարերկրացու մուտքն արգելվել է