27/04/2026

EU – Armenia

Բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Օպել»-ը․ Լուսանկար

Ապրիլի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 53 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի ավտոբուսն ու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։