27/04/2026

EU – Armenia

«Իշխանության բանաձեւով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով։ Մեր տեսլականով Հայաստանը հավերժ է»

Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս՝ նման գործընթացները կարող են հանգեցնել ավտոկրատ կառավարման ձևավորման, որը հաճախ ուղեկցվում է ծանր հետևանքներով՝ ներառյալ մարդկային կորուստներն ու պետական համակարգի թուլացումը։

Նա ընդգծում է, որ պետության հիմքում պետք է լինեն մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները, և ոչ թե իշխանության կրող անձը կամ նրա շրջապատը։ Մելոյանի համոզմամբ՝ պետական կառավարման մոդելը չպետք է կենտրոնանա մեկ անձի շուրջ, այլ պետք է կառուցված լինի երկարաժամկետ կայունության և արժեքների վրա։

Անդրադառնալով քաղաքական հեռանկարներին՝ նա ներկայացրել է նաև իրենց կուսակցության մոտեցումը՝ նշելով, որ իրենց պատկերացմամբ Հայաստանը պետք է զարգանա որպես կայուն և շարունակական պետություն։ Նրա խոսքով՝ այդ տեսլականում կարևոր դեր է վերագրվում ապագա վարչապետի ինստիտուտին, որը պետք է նպաստի այդ հիմքերի ամրապնդմանը․ «Իշխանության բանաձեւով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով։ Մեր տեսլականով Հայաստանը հավերժ է»: