«Կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը»:
Այս մասին ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են, և այնտեղ ծառայություն իրականացնում են ՀՀ սահմանապահ զորքերը:
Արդեն 2 տարի Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ-անոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը: Այդ 12 կմ-ը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների, իսկ ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա են, այլ պայուսակների մեջ դրած»,- նշել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ Վրաստանի հետ սահմանազատման հարց կա, և վրաց գործընկերների հետ ունեն պայմանավորվածություններ:

Բաց մի թողեք
Բռնnւթյունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում. Փաշինյանը՝ Թրամփի ներկայությամբ միջադեպի մասին
Շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով. սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Սգալով Մեծ Եղեռնի անմեղ զոհերին՝ վերահաստատում ենք մեր կոչը` պաշտպանել անմեղներին, խթանել խաղաղությունը․ Թրամփ