Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող 13.8 հա մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 936 հազար դրամ է:
2026 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ:
Գույքի միջին շուկայական արժեքը 323 միլիոն 800 հազար դրամ է (շուրջ 871 հազար ԱՄՆ դոլար):
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելու նպատակով կնքել էր հաշտության համաձայնություն, որը 2026 թվականի մարտի 5-ին հաստատվել էր դատարանի վճռով:
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ:
Հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է:

Բաց մի թողեք
Կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում անշարժ գույքեր
Ինչո՞ւ են Վլադիմիր Գասպարյանի որդուն դատում․ մանրամասներ
Ով էր դանակահարել ավտոբուսի վարորդին. նոր մանրամասներ. Տեսանյութ