13/05/2026

EU – Armenia

Չինաստանը Հաղթանակի օրվա առթիվ Մոսկվա չի ուղարկի հատուկ կառավարական պատվիրակություն

Չինաստանը Հաղթանակի օրվա տոնակատարություններին Մոսկվա չի ուղարկի հատուկ կառավարական պատվիրակություն։

Մայիսի 9-ի շքերթին երկիրը կներկայացնեն Ռուսաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ծյանը։

«Ռուսաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները անպայման ներկա կլինեն», – ասել է Լինը։

Դիվանագետը չի մանրամասնել Չինաստանի ղեկավարության որոշման պատճառները։