«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր համար անընդունելի է ցանկացած երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին։
Սամվել Կարապետյանն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ինքն է Վլադիմիր Պուտինին «բերել Հայաստանի վրա»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ ընդգծել է, որ իր համար անընդունելի է որևէ տեսակի, անգամ Ռուսաստանի կողմից իրականացվող միջամտությունը Հայաստանի գործերին։
Այն հարցին, թե արդյոք ինքն է Պուտինին ուղղորդել դեպի Հայաստան, Կարապետյանը կատակով պատասխանել է. «Այո, բանտի խցից ես զանգեցի Պուտինին, ասեցի անպայման մի հատ Հայաստանի վրա տես ինչ ես անում»։
Նշենք, որ այսօր ընթանալու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստը:

Բաց մի թողեք
Թունավորման դեպք. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
Ընդդիմադիր խմբակցությունները գնալու են Մայր Աթոռ՝ ստանալու Վեհափառի օրհնությունը
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը