Իշխանության շարքերում այս օրերին քննարկվող գլխավոր հարցն այն է, որ եթե, անկախ արդյունքներից, ՔՊ-ն հայտարարի իր հաղթանակի մասին, Ռուսաստանը, մեր ընդդիմությունը, հասարակությունը հունիսի 7-ից հետո ինչ քայլերի են դիմելու:
Հրապարակ թերթը գրել է․ Մասնավորապես, փողոցային շարժում կսկսվի՞, թե՞ ոչ, եւ ընդդիմությունը կկազմակերպի՞ այդ շարժումը` հրաժարվելով ճանաչել արդյունքները եւ վերցնել մանդատները։ Այս հարցը հատկապես քննարկվում է իշխանական շրջանակներում, եւ ՔՊ-ականները խիստ մտահոգված են սրանով։
Իշխանությունը պատրաստ է ամեն քայլի դիմել, անգամ արյուն թափել` իշխանություն վերցնելու համար, բայց իշխանական շրջանակներում կան մարդիկ, որոնք քաջ գիտակցում են, թե դա ինչ հետեւանքներով է հղի, եւ հասկանում են, որ սարքված ու խլված իշխանությունն ամենաթույլ իշխանությունն է, որը կախված է հազար ու մի հանգամանքներից:
Գիտակցում են, որ եթե ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների հետ, որոշի չվերցնել մանդատները եւ պայքարը շարունակի փողոցում՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ, ըստ իշխանականների, վաղ թե ուշ, արտաքին կենտրոններն էլ հաշվի կնստեն իրավիճակի հետ, եւ իրենց կարող է չներվել զոռբայությամբ իշխանազավթումը։

Բաց մի թողեք
«Ձեռքերս ու խիղճս մաքուր են, ես եմ ասել դիմի». Ավետիս Առաքելյանը՝ իրավապահներին դիմած 74-ամյա կնոջ բողոքի մասին
Ադրբեջանի դեպքում ասում է՝ չգրգռել ցուլին, Ռուսաստանի դեպքում՝ կարմիր շոր հագնել
Բաքվից Արման Եղոյանին հորդորում են ժանգլյորությամբ չզբաղվել