ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա, սակայն անգամ մեծ փողերը չեն օգնում, որ մայրաքաղաքում ՔՊ-ի նկատմամբ քաղաքացիները գոնե լոյալություն դրսեւորեն։
Հրապարակ թերթը գրել է․ Մի քանի օր առաջ գրել էինք, որ վուլգար արտաքինով կանանց մայրաքաղաքի թաղերից մեկում բնակիչները, բառի բուն իմաստով, վռնդել են` թույլ չտալով, որ ՔՊ-ի բուկլետները բաժանեն, քարոզչություն անեն։
Մեզ ասացին, որ բուկլետ բաժանողներից յուրաքանչյուրին 200-250 հազարական դրամ են տալիս` որպես վարձատրություն։ Փաստորեն, իշխող թիմը, որ հազարավոր կուսակիցներ եւ համակիրներ ունի, իրականում նրանք ոչ թե գաղափարակիցներ են, այլ մեծ մասը՝ վարձու աշխատողներ, որոնք այս շրջանում ուզում են մի քանի դրամ փող աշխատել։

Բաց մի թողեք
«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. Լուսանկարներ
Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին
Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում