Ինչպես հայտնի է՝ Հայաստանում նախընտրական քարոզարշավի շրջան է: Տարբեր համայնքներում, փողոցներում, գյուղերում ու քաղաքներում կարելի է հանդիպել ինչպես առավել հայտնի, այնպես էլ վերջին տարիներին քաղաքականապես «քնած» կերպարների:
Նրանցից մեկն էլ քարոզարշավի հետ ակտիվացած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, որը վերջին օրերին ավելի շատ քննարկվում է ոչ թե իր ներկայացրած ծրագրերի, այլ մեկ՝ լեզվի սայթաքումների, մեկ՝ նույն նախշերով, բայց տարբեր գույներով վերնաշապիկների համար:
Համացանցի մեմերի շարքը համալրած շապիկների աղմուկի մասին խոսել է հենց Ծառուկյանը:
«Ծառուկյանը 3 գույնի սառոչկա է հագել, չուզող, լավ եմ արել, օրը մի հատ ա հագնում, ասում են՝ մի հատ ա հագել: Կամ Ծառուկյանը դեղորյաք ա ասում, ասում են՝ դեղորյաք ա ասել, այ եղբայր ջան, ես սուր միտք եմ ասում, ծրագիր եմ ասում, կարող եք՝ դրան հակադարձեք»,- ասել է ԲՀԿ առաջնորդը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե 52 պարեկային ծառայող է հեռացվել համակարգից:
«Ծառուկյանը հայտարարել է, որ համակարգից հեռացվել է 52 պարեկ (իր ասելով՝ պարեՏ, սակայն ինչ տարբերություն): Եթե նա վաղը չհրապարակի 52-ի անունները, կստացվի, որ ստորաբար ստում է: Ժամանակը գնաց: Չնայած սենց բաներ ենք տեսել նրա կատարմամբ, օրինակ՝ 2015-ին…
Հ.Գ. ՆԳՆ-ն այսօր հերքել է այս ապատեղեկատվությունը:
Մեկ էլ՝ հաշՎանդամ չի, հաշՄանդամություն ունեցող»,- գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Դիլիջան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե Կոտայքի մարզում 52 պարեկի են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ նրանց բարեկամները իր աջակիցներն են։


Բաց մի թողեք
«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. Լուսանկարներ
Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին
Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում