Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յեթենը հայտարարել է, որ հոսպիտալացվել է նիդերլանդական անդրծովյան Բոնայրե կղզում՝ ուժգին ալերգիայի պատճառով։
«Հատուկ այց՝ Բուժքույրերի միջազգային օրվա առիթով, որը նշվում է մայիսի 12-ին։ Ալերգիկ ուժգին ռեակցիայի պատճառով՝ մի քանի ժամ անցկացրել եմ հիվանդանոցում»,- սոցկայքի իր էջում գրել է Յեթենը։ Բուժգնություն ստանալուց հետո, կարողացել է շարունակել աշխատանքային այցը Բոնայրե՝ մի փոքր փոփոխված գրաֆիկով։
Նշենք, որ նավարկության ժամանակ՝ նրան անհայտ միջատ է կծել, որից հետո էլ Յեթենի մոտ ալերգիա է սկսված եղել։


Բաց մի թողեք
Հայացք ԵՄ-ից․ Թրամփը և Սին Պեկինում մեկնարկել են բարձր խաղադրույքներով երկկողմ բանակցություններ
Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները
Թեհրանը Վաշինգտոնին 5 նախապայման է առաջարկել