ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն այնքան անհանգստացած է առաջիկա ընտրություններում սպասվող պարտությամբ, որ կարգադրել է ամբողջ հանրապետությունը ողողել իր մեծադիր, փոքրադիր ու միջինադիր նկարներով՝ «ոչ մի պատ առանց Նիկոլ Փաշինյանի նկարի» սկզբունքով:
«Փաստ» օրաթերթը գրում է. Դե, կուսկառույցներն ու պետական միավորներն էլ ինտենսիվ լծվել են այդ գործին, ընդ որում՝ կարևոր չհամարելով՝ կարելի է այդտեղ նկար փակցնել, թե չի կարելի, օրենքը թույլատրում է, թե չի թույլատրում:
Առաջին «բլոկը», բնականաբար, նախընտրական շտաբներն են, որոնց պատերին կարող են ահռելի ցուցապաստառ փակցնել: Ի դեպ, մայրաքաղաքի որոշ հատվածներում մեկ փողոցի վրա «հաջողացրել» են նույնիսկ 2-3 շտաբ բացել:
Ամբողջ օրվա ընթացքում այդ շտաբներ գրեթե մարդ չի մտնում, ավելին՝ անցնող-դարձողները ինչ ասես չեն ասում դրանց ուղղությամբ, բայց կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի մեծ նկարը փակցված լինի ի տես բոլորի:
Քպականներն արդեն նույնիսկ համատիրությունների պատերին են փակցրել այդ նկարները՝ որոշ համատիրություններ անգամ դարձնելով «ոչ պաշտոնական» շտաբ: Զուգահեռ ՏԻՄ մարմինների առևտրի բաժինները ստիպում են հատկապես փոքր խանութների տերերին՝ իրենց խանութների պատերին փակցնել Նիկոլ Փաշինյանի նկարը՝ ակնարկելով մերժման դեպքում հնարավոր «անհարմարությունների» մասին:
Ճիշտ է, արդյունքում, մեր տեղեկություններով, նման խանութների առևտուրը կտրուկ նվազել է, քանի որ մշտական հաճախորդների մեծ մասը հրաժարվում է մտնել այդ խանութներ, քանի դեռ ՔՊ ղեկավարի նկարը պատին է, բայց դա արդեն իշխանություններին չի հուզում, նրանք թքած ունեն բոլորի վրա:

Բաց մի թողեք
«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. Լուսանկարներ
Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին
Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում