14/06/2026

EU – Armenia

Ես 2 անգամ ձեզ եմ ընտրել, անիծում եմ այդ օրը. դուք եք իմ երեխու մահվան պատճառը. կինը՝ Փաշինյանին. Տեսանյութ

Էջմիածնում ընթացող քարոզարշավի ժամանակ դժգոհություն է հայտնել զոհված զինծառայողի մայրը՝ կոշտ խոսքեր հնչեցնելով երկրի ղեկավարի հասցեին։

Կինը նշել է, որ կորցրել է իր միակ զավակին և այսօր դժվարությամբ է ընդունում, որ նույն քաղաքում քաղաքական քարոզարշավ է անցկացվում։ Նրա խոսքով՝ իր կյանքը փոխվել է որդու կորուստից հետո, և այդ ցավը դեռ չի մեղմվել։

Զոհվածի մայրը նաև դժգոհել է, որ, իր ընկալմամբ, իշխանությունները պատասխանատու են մեծաթիվ զոհերի համար՝ ընդգծելով, որ իր ընտանիքը կորցրել է միակ երեխային։ Նա ասել է, որ դժվարությամբ է ընդունում նման իրավիճակում քաղաքական կոչեր և ընտրական խոստումներ լսելը։

Կինը իր հիասթափությունն է արտահայտել՝ նշելով, որ որդու կորստից հետո իր համար դժվար է մասնակցել կամ համակրել ընտրական գործընթացներին, որոնք ընթանում են իր բնակավայրում։

«5000 երեխու գլուխ կերավ, իմ մինուճար բալի գլուխը ինքը կերել է, էսօր եկել է իմ քաղաքի միջով քայլում է»,- նշել է նա:

***

Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում կրկին հիշատակեց իմ անունը՝ Ազատ գյուղի ողբերգական դեպքի հետ կապված։

Լսիր ինչ եմ ասում՝ դեպքից անցել է արդեն երեք տարի, և այս ամբողջ ընթացքում ես անգամ մեկ անգամ չեմ հարցաքննվել։ Ավելին՝ երբ հոսպիտալում պառկած էի, հենց դուք ինձ ազատեցիք ծառայությունից։

Այսօր փորձում եք մարդկանց մոլորեցնել ու քաղաքական միավորներ հավաքել մարդկային ողբերգության հաշվին։ Սիրելի ժողովուրդ, այս հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։

Եվ մեկ բան էլ հստակ ասեմ՝ ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ։ Ես սատարել եմ և շարունակելու եմ սատարել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև վստահ եմ՝ նա այն մարդն է, ով կարող է վերականգնել այն, ինչ այս իշխանությունը տարիներով քանդել է։

Միհրան Մախսուդյան