Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի ԺՊ Վահագն Հովհաննիսյանի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի վերջինս իր դիմումի համաձայն հեռանա պաշտոնից։
Մենք ստացել ենք քոլեջի աշխատակիցների կոլեկտիվ դիմումն ուղղված ԿԳՄՍ նախարարին եւ վարչապետին, որը ստորագրված է աշխատողների կողմից։ Նրանք ասում են, որ արդեն մեկ տարի է տնօրենի թափուր հաստիքը համալրելու մրցույթը չի կայանում, քանի որ իրենց տեղեկություններով՝ ամեն ինչ անում է, որ տնօրենի ԺՊ Վահագն Հովհաննիսյանը հեռանա ու մրցույթին չմասնակցի, առանց նրա մրցույթ անցկացնեն։
Քոլեջի 10 աշխատակիցների ստորագրությամբ դիմում-բողոքում նրանք պահանջում են վերանայել Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումը, ապահովել օրենքի պահանջներին համապատասխան թափանցիկ և արդար գործընթաց։




Բաց մի թողեք
Ձերբակալություններ՝ Բրյուսովի համալսարանից․ ի՞նչ է պատճառը
Բացահայտվել է 13-ամյա պատանու նկատմամբ բռնnւթյան դեպքը․ միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ