«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ դռնփակ հանդիպումներում հորդորել է ՔՊ-ականներին անձամբ՝ վարչական շրջան առ վարչական շրջան, մարզ առ մարզ, իրականացնել քարոզարշավ՝ անկախ կարգավիճակից՝ նախարար են, պատգամավոր, թե մարզպետ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բոլորը պետք է մտնեն մարդկանց տները, այլ ոչ թե ինչ-որ անծանոթ երիտասարդներ բուկլետներ տարածեն։
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը թիմակիցներից պահանջել է ոչ միայն շրջել փողոցներով և տուն առ տուն շփվել քաղաքացիների հետ, այլ նաև ամեն երեկո զեկուցել, թե իրականում մարդիկ ինչ են մտածում իշխանության և հատկապես ՔՊ-ի մասին։
Ըստ այդմ՝ ՔՊ-ն փորձում է հասկանալ, թե որ հատվածներում ունի թույլ դիրքեր, և սկսել ավելի ակտիվ աշխատել հենց այդ ուղղություններով»։

Բաց մի թողեք
Բացահայտելով անվճար դեղորայքի «կտերը»
Մակրոնի այցը Գյումրի սկանդալով է ուղեկցվել
Դատախազի գլխավոր որակը «ոչ» ասելու ունակությունը չէ