Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն տարածեց Տաշիր համայնքի պոլիկլինիկայում տեղի ունեցած «խուլիգանական» դեպքի վերաբերյալ, որից տպավորություն կար, թե Սամվել Կարապետյանի «ուժեղ» աջակիցը քիչ է մնացել դանակահարի ՔՊ-ական խեղճուկրակ մի քաղաքացու, որը հանդգնել է Հայաստանի փոքրացրած քարտեզը վերնաշապիկին փակցրած մտնել պոլիկլինիկա։
Հրապարակ թերթը գրել է․ «Տաշիր համայնքի պոլիկլինիկայում Ն. Պ.-ն, նկատելով Ն. Գ.-ի օձիքին փակցված՝ ՔՊ կուսակցության ղեկավարի կողմից նվիրած քարտեզը, վիրավորել է նրան, ապա պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ հայտնելով, որ այդ տարածքը Ս. Կ.-ին է պատկանում, որից հետո սպառնացել է դանակով հարվածել, այնուհետեւ քարտեզը քաշել է օձիքից, ինչի հետեւանքով Ն. Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, վայր է ընկել եւ գետնին հարվածելու հետեւանքով գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք»:
ՔԿ-ն ձերբակալել է ընդդիմադիր «խուլիգանին»։ Մենք պարզեցինք, որ խոսքը պոլիկլինիկայի մաքրուհու մասին է՝ 60-ին մոտ տարեց մի կնոջ, որը չի կարողացել անտարբեր անցնել ՔՊ-ի աջակից տղամարդու սադրանքների կողքից եւ նրա հետ լեզվակռվի մեջ է մտել։
Մինչդեռ ՔԿ հաղորդագրությունից կարելի էր կարծել, թե «դանակ են քաշել» իշխանության աջակցի վրա։

Բաց մի թողեք
Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը
Ոչ մեկն այն ժամանակ չէր ասում` «գլուխդ պատին կտաս», բայց վարչապետ չես դառնա
Հռոմի ստատուտի վավերացման միակ արդյունքը ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումն էր