17/05/2026

EU – Armenia

Ալիևը Երևանից հոխորտում է Եվրոպայի վրա, և ծաղրելուց ու արհամարհելուց հետո փշի-փշի է անում Նիկոլին

«Այսօր Էրդողանն ասում է Եվրոպային՝ «Թուրքիան ավելի է պետք Եվրոպային, քան Եվրոպան՝ Թուրքիային»։

Այսօր Ալիևը Երևանից հոխորտում է Եվրոպայի վրա և, ծաղրելուց ու արհամարհելուց հետո, փշի-փշի է անում Նիկոլին։ Զելենսկին Երևանից սպառնում է Ռուսաստանին, իսկ Նիկոլը առնվազն 20 տարի չլինելիք Եվրամիությամբ խաբում է ժողովրդին և Արծվաշենի մասին խոսելով՝ խոստանում է նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին։

Թրամփը խառնել է աշխարհը, բայց Պուտինին ու Սի Ձինփինին մոտենալու քայլեր է անում։ Նիկոլը Ռուսաստանից հեռանալու մոլագարության մեջ է։

Ժողովուրդ ջան, վաղը պարզվելու է, թե Թուրքիայի հետ Նիկոլն այսօր ինչ է բանակցել։ Նա ոչ թե բանակցում է պետության շահերի համար, այլ իրենց խմբակի անձնական շահն ապահովելու համար. երբ բացահայտվի, չզարմանաք։ Աշխարհում այսօր ամեն մեկն իր շահն է առաջ տանում։ Նիկոլը մեր երկրում ընդդիմության առաջնորդներին է թիրախավորում, ներքաղաքական գզվռտոցի մեջ է մտել, հիստերիայի մեջ է։

Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանն ուժեղ, արժանապատիվ Հայաստան ստեղծելու ջանքի մեջ են. սա Ալիևին թողած, ճշմարիտ հայերի դեմ է ճղճղում»,- այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Չարենցավանում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։