17/05/2026

EU – Armenia

Իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող սուպերմարկետների ցանցում հացը երկու օր է՝ թանկացել է․ Լուսանկար

«Մինչ բոլորը նախընտրական երգ ու պարի մեջ են, քաղաքացին արդեն երկու օր է՝ հացը գնում է 40 դրամով թանկացած գնով։ Գները բարձրանում են, խոստումները բարձրանում են, քաղաքացին` աղքատանում։ Երբ առաջին անհրաժեշտության ապրանքը թանկանում է, դա ուղիղ հարված է ամենօրյա գոյության համար պայքարող ընտանիքներին։ Իսկ միաժամանակ գործող իշխանությունները 10.000 դրամ թոշակի բարձրացումը ներկայացնում են որպես «առաջընթաց»։

Սակայն իրական պատկերն այլ է․ քաղաքացին իր ստացածը կորցնում է իշխանության գրպանում եւ արդյունքում մնում դատարկ գրպանով։ Ու առավել մտահոգիչն այն է, որ թանկացումների շղթան սկսվել այնպիսի տնտեսական կենտրոններից, որոնք հանրային ընկալմամբ գտնվում են իշխանության հետ սերտ փոխկապակցված միջավայրում։ Օրինակ` հացը երկու օր է թանկացել է իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող սուպերմարկետների ցանցում։ Հարց է առաջանում՝ պատահականությո՞ւն է։ Չեմ կարծում։

Միևնույն ժամանակ, փաստ է, որ քաղաքացին արդեն երկու օր է գնում է թանկացած հաց, մինչդեռ ընդդիմադիր դաշտից գրեթե արձագանք չկա։ Սա խոսում է ոչ միայն անտարբերության, այլ նաև հասարակական իրականությունից աստիճանաբար կտրվելու մասին։ Իսկ շարքային քաղաքացու համար 40 դրամի տարբերությունն էլ զգալի է․ նա հաշվում է ամեն դրամը, և նրա համար յուրաքանչյուր թանկացում ուղղակի ազդում է կենսունակության վրա։

Եթե քաղաքացին տեսնում է եւ իր մաշկի վրա զգում խնդիրները, իսկ ընդդիմադիր դաշտը` ոչ, ապա խնդիրը պարզապես «չնկատելը» չէ։ Խնդիրը կապի խզումն է իրական կյանքի հետ։ Եվ երբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հեռանում են հասարակության առօրյայից, ամենաթանկը վճարում է ժողովուրդը», – գրել է քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանը։

Իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող սուպերմարկետների ցանցում հացը երկու օր է՝ թանկացել է