Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (ՀԱՊԱԿ) ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից։
ՀՀ առողջապահության նախարարությունից «Արմենպրես»-ին տրամադրված պարզաբանման մեջ նշվում է, որ ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ընդունվել էր մայիսի 16-ին, որտեղ ենթարկվել էր նախնական զննության մասնագետների կողմից և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ։
«Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։
Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումները, սակայն, ցավոք, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված կենտրոն են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ նշված բաժանմունքում, որը համարվում է դատական, առաստաղից սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Արմեն Հ.-ն։
Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արմեն Հ.-ն նշված կենտրոն էր տեղափոխվել ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ. նշված վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Իսկ նա հոգեկան առողջության կենտրոններից մեկում հաշվառված է եղել «շիզոֆրենիա պարանոիկ ձև» ախտորոշմամբ։

Բաց մի թողեք
Կարող է սկսվել դեղերի դեֆիցիտ
Տիկին Ավանեսյան, ձեր գրառումը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան կտրված եք իրականությունից
Հանտավիրուսը գտնվում է մուտացիայի փուլում