17/05/2026

EU – Armenia

Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա․ Լուսանկար

Այսօր՝ մայիսի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցե Գեղարքունիքի մարզում։

Ժամը 07:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մարինե Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Blog Image