Զինված ուժերում, մեր տեղեկություններով, սկսել են ցուցակագրել ծառայողներին` ըստ իրենց բնակության վայրերի, եւ զգուշացրել են, որ անխտիր ստուգելու են՝ նրանք եւ իրենց ընտանիքի անդամները մասնակցե՞լ են արդյոք հունիսի 7-ի ընտրություններին։
Հրապարակ թերթը գրել է․ Այս փաստը դժգոհությունների ալիք է բարձրացրել, քանի որ չեղարկել են նաեւ այդ օրերի համար գրանցած արձակուրդները։ Հատուկ զգուշացրել-սպառնացել են՝ ընտրության չմասնակցողների եւ իրենց ընտանիքների համար վատ է լինելու։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ դեռ չեն ասել, թե ում պետք է ընտրել, սակայն դա առանց ասելու էլ պարզ է։ Պարզ չէ մի բան` եթե մարդիկ գնան ընտրության, իշխանությունն ի՞նչ երաշխիք ունի, որ իրենց են ընտրելու, այլ ոչ թե ընդդիմությանը:
Մարդիկ առաջվա պես միամիտ չեն, որ մտածեն, թե գաղտնի տեսախցիկներով հետեւելու են իրենց եւ պարզելու են, թե ում ընտրեց քվեախցիկ մտած պետական ծառայողը:

Բաց մի թողեք
ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից
Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի
Ադրբեջանցիների մերձավոր պատգամավորը ՀՀ ԱԺ-ում. Մոր անունով՝ սեռական բնույթի հայհոյանքներ