Երբեք Հայաստանի հասարակությունն այսքան բեւեռացված ու պառակտված չի եղել, եւ դա բացառապես Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ» է:
Հրապարակ թերթը գրել է․ Ահա` քարոզարշավի է դուրս եկել, մի կին է մոտենում, թե` թող գրկեմ քեզ, լուսանկարվեմ հետդ, զգույշ եղիր, «ջանիդ մեռնեմ»:
Իսկ մեկ ուրիշն ասում է` դու իմ հայրենիքն ես գողացել, մի ամբողջ լուսավոր սերունդ ես սպանել, դու իրավունք չունես մնալու այդ պաշտոնին, պետք է հեռանաս:
Սրանք՝ երկուսն էլ մեր հասարակության անդամներն են, երկուսն էլ մեկական ձայն ունեն եւ ընտրական հավասար իրավունք, թեեւ, իհարկե, շատ անարդար է, որ անգրագետ ու սպառողի հոգեբանությամբ մեկը պետք է որոշի հայրենիքի համար ցավող եւ իր պետության ապագայով խիստ մտահոգ մարդկանց ճակատագիրը: Բայց խնդիրն այս կարծիքների բեւեռացումը չէ` մենք պետք է կարողանանք գտնել մեզ միավորող գաղափարներ, պետք է կարողանանք գտնել համակեցության կանոններ, եւ հանրային հաշտեցում է մեզ հարկավոր, որ մեր պետությունը չկորցնենք:
Խնդիրը նաեւ այն է, որ պետության ղեկին գտնվող անձը, որը հավակնում է եւս 5 տարի կառավարելու իրավունք ստանալ, չի գիտակցում, որ պետությունը չի կարող կազմված լինել միայն իրեն գրկող, փաղաքշող, իրենով հիացող կիսագրագետ մարդկանցից, որոնք չեն գիտակցում, թե մեզ առջեւում ինչ է սպասվում:
Այս մարդը չի գիտակցում, որ մեր պետության լավ քաղաքացին, օրինակելի հայը, մնայուն արժեքն այն հուզված բժշկուհին է, այն աղջնակն է, որն իրեն ասում էր` հայրենիքս ես հանձնել, մետրոյի կինն է, արցախցի մայրիկն է, զոհերի մասին խոսող քաղաքացին է, այն՝ բուկլետը չվերցնող տղամարդն է, Զարուհի Փոստանջյանն է…
Որ ինքը չի կարող ոչնչացնել իրեն քննադատող, իր պաշտոնին հավակնող, իրեն չսիրող մարդկանց: Չի կարող արգելել, որ մարդիկ ընտրություններին մասնակցեն:

Բաց մի թողեք
Համայնքապետը մոտ 40 անձի օգնություն է տրամադրել, գույքահարկից ազատել․ Լուսանկար
Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները
Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը