ՌԴ պետդումայի խոսնակ Վոլոդինը Հայաստանում ներքաղաքական իրավիճակը համեմատել է «նախամայդայնային» Ուկրաինայի հետ։
Հայաստանյան տասնյակ լրատվամիջոցներ բառ առ բառ մեջբերել են Վոլոդինին։ Մեկը նույնիսկ հրապարակումը վերնագրել է «Ռուսաստանը պաշտոնական վերջնագիր ներկայացրեց»։
Ո՞վ է Վյաչեսլավ Վոլոդինը։ Նրա մասին The Insider Russia-ի աշխատակից Սերգեյ Կանևը ֆեյսբուքյան գրառում է կատարել։ Ըստ այդմ, 2014 թվականին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ձեռնամուխ է եղել այն Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վոլոդինի «մշակմանը»։
2016թ․-ին ԱԴԾ-ն Վոլոդինի դեմ ձեռք բերած բոլոր կոմպրոմատները ներկայացրել է Իգոր Սեչինին։ Գրառման հեղինակը վկայում է, որ ԱԴԾ վեցերորդ վարչության օպերատիվ աշխատակից Օլեգ Պլատովը իրեն ասել է, որ փաստաթղթերը ներկայացված են ՌԴ նախագահ Պուտինին։ «Հրաման լինի, անհապաղ կալանավորում» ենք,- իրավիճակն այդպես է ներկայացրել ԱԴԾ-ականը։
Բայց Վոլոդինին «Մատրոսսկայա տիշինա» բանտ ուղարկելու փոխարեն «գործուղել են պետական դումա»։ Ավելին, նա իր հետ պետդումա է տարել կրեմլյան ենթակա Դեվեյկինին։
«Վոլոդինը գերազանց գիտի, որ իր դեմ ԱԴԾ կոմպրոմատներով թղթապանակը Պուտինի չհրկիզվող սեյֆում» է,- գրել է Կանևը և բացատրել, որ հենց այդ պատճառով է Վոլոդինը «թութակի պես կրկնում, թե միայն Պուտինը կարող է ռուսաստանցիների համար խաղաղ երկինք ապահովել»։
Կանևը ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ թեև Վոլոդինի տարեկան պաշտոնական աշխատավարձը կազմում է ութսուն միլիան ռուբլի, բայց նա ամեն տարի «Ռոսսելխոզբանկի» անձնական հաշվին գումարներ է փոխանցում։
2023թ․ ՌԴ պետդումայի խոսնակը տարեկայն յոթուկես տոկոսադրույքով՝ 934 270 758, հաջորդ տարի տասնվեց տոկոսադրույքով 416 316 912 ռուբլի ավանդ է դրել։
Անվտանգության դաշնային ծառայության կողմից տասը տարի առաջ կոռուպցիայի մեջ բացահայտված պետական պաշտոնյան առանց ՌԴ նախագահի իմացության չի կարող «ձախ եկամուտներ» ունենալ։ Ակնհայտ է, որ Վոլոդինը «սնվում է Կրեմլի ընդհանուր կերակրամանից»։ Դա, իհարկե, Ռուսաստանի նախագահի խնդիրն է։
Բայց երբ այդ «որակի» ռուսաստանցի պաշտոնյան թույլ է տալիս խոսել Հայաստանում «ավանդական արժեքների պահպանման անհրաժեշտությունից», տպավորություն է, թե նա նկատի ունի կառավարման կոռուպցիոն-օլիգարխիկ համակրգի վերականգնման անհրաժեշտությունը։
Վերջապես, աչքի է զարնում, որ Վոլոդինը մոտ մեկ միլիարդ ռուբլու «վաստակ» ունեցել է 2023 թվականին։ Դա Լեռնային Ղարաբաղի անեքսիայի և հարյուր հազար հայ բնակչի բռնատեղահանության տարին է։

Բաց մի թողեք
Գերմանիայի նախկին կանցլեր Մերկելը քննադատում է ԵՄ-ին Ռուսաստանի հետ չբանակցելու համար
Դա միայն մեր ու Իրանի գործն է․ Լավրով
Քարոզարշավի շտապող ՔՊ-ականները՝ վթարների պատճառ