Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանում Բուշեր ատոմակայանի շահագործումը վերաբերում է միայն Թեհրանին և Մոսկվային։
«Ինչ վերաբերում է Բուշեր ատոմակայանին, այս օբյեկտը երբեք որևէ պատժամիջոցի չի ենթարկվել. այն բացառված է եղել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի համաձայնագրից։ Եվ սա ոչ մեկին չի վերաբերում, բացի Ռուսաստանից և Իրանից», – ասել է նախարարը Հասարակածային Գվինեայի արտաքին գործերի նախարար Սիմեոն Օյոնո Էսոնո Անգուեի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Լավրովը ընդգծել է, որ նախագիծն իրականացվում է, և կառուցվում են լրացուցիչ էներգաբլոկներ. «Անձնակազմը վերադառնում է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ժամանակ ատոմակայանի պարագծի ռմբակոծության պատճառով որոշակի թվով աշխատակիցներ տարհանվել են հարևան երկրներ»:

Բաց մի թողեք
Ռուսաստանը կհարվածի՞ Լեհաստանին
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Կրեմլն ասում է, որ Թրամփը առաջարկում է օգնել Պուտինին գտնել Ուկրաինայի հարցով համաձայնագիր